1-9-րդ դասարանում սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգ
![1-9-րդ դասարանում սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգ](https://uploads.mskh.am/uploads/posts/post_646da2184fefd692f44ebc7b_img.png)
1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերից մեկում, գործունեությանը համապատասխանող տարածքում, մասնագիտակացված միջավայրում։
1-3-րդ դասարանում դասավանդող դասվարը ուսումնական տարվա ընթացքում մասնակցում է սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներից մեկին` որպես երկրորդ ուսուցիչ: Դա նրա համար դիտվում է որպես մասնագիտական զարգացում գործունեության միջոցով, մասնագետի անմիջական ղեկավարությամբ: