Գյումրեցի ուսուցիչների երկրորդ օրը կրթահամալիրում

5/18/2023, 6:09:00 AM

Գյումրեցի ուսուցիչների երկրորդ օրը կրթահամալիրում

Մայիսի 18

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակում կրթական փոխանակումների ծրագրով  կրթահամալիրում են Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի ուսուցիչները: Մայիսի 18-ի առավոտյան Հյուսիսային դպրոց-պարտեզում մասնակցեցին առավոտյան ընդհանուր պարապմունքին, այնուհետև քայքով անցան դեպի Արևելյան դպրոց-պարտեզ, մասնակցեցին ուսումնական պարապմունքներին: Քոլեջում շրջայցից հետո տեղի ունեցավ կլոր-սեղան: Քննարկման թեման հավաքից հավաք համագործակցությունն էր: Ընդմիջումից հետո Լիսիցյան ծեսերի կենտրոնում Հասմիկ Գրիգորյանի հետ գորգագործության պարապմունքին մասնակցեցին, այնուհետև մասնակցեցին «Օտար լեզուների ուսուցումը կրթահամալիրում թեմայով կլոր-սեղանին: Ուսումնական օրն ավարտեցին Լուիզա Քեշիշյանի հետ՝ նախապատրաստվելով ուրբաթօրյա ժամերգությանը:

Առաջին օրը

Լուսաբանումը՝ Անահիտ Հարությունյանի