Կրթահամալիրում գյումրեցի ուսուցիչներն են. օր առաջին

5/17/2023, 6:34:00 AM

Կրթահամալիրում գյումրեցի ուսուցիչներն են. օր առաջին

Մայիսի 17

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակում կրթական փոխանակումների ծրագրով մայիսի 17-19-ը կրթահամալիրում են Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի ուսուցչական կազմը: Մասնակիցներին դիմավորեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզի բակում: Մասնակիցները տեղավորվեցին կրթահամալիրի հյուրատանը, ներկայացվեց ընդունելության ծրագիրը: Հյուսիսային դպրոց-պարտեզում շրջայցից հետո ուսուցիչները մասնակցեցին ուսումնական պարապմունքներին,  այնուհետև քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ կախազարդեր պատրաստեցին: Հասմիկ Մաթևոսյանի հետ երաժշտական պարապմունք անցկացրեցին, նախապատրաստվեցին ուրբաթօրյա ժամերգւթյանը: Հաջորդիվ մասնակցեցին կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ հանդիպմանը:

Լուսաբանումը՝ Անահիտ Հարությւնյանի

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի