Աշխատանքի ենք հրավիրում գյուղատնտեսի

5/11/2023, 8:38:00 AM

Աշխատանքի ենք հրավիրում գյուղատնտեսի

Գործատու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում է գյուղատնտեսի։

Կրթահամալիրում  գյուղատնտեսը.

  • ունի մասնագիտական կրթություն,
  • ունի երկրագործական, պարտիզապուրակային աշխատանքի փորձ.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որն օգտագործում է մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • ունի մասնագիտական գրադարան.
  • կարողանում է.
    • կազմել բույսերի խնամքի և բազմացման հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր,
    • կազմել և սովորողների հետ իրականացնել երկրագործական, արտադրությամբ ուսուցման ուսումնական նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցի, տնկարանի ստեղծման.
    • կրթահամալիրի մասնաճյուղերի պարտիզպանների, սովորողների հետ կազմակերպել կրթահամալիրի պարտեզների խնամքը և զարգացումը.
    • կազմակերպել, ղեկավարել արշավախմբային ճամբար, 
    • ճամփորդել սովորողների հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: