Կրթահամալիրում էին Ծաղկունք և Վարսեր գյուղերի միջնակարգ դպրոցների սովորողները

4/15/2023, 1:21:00 PM

Կրթահամալիրում էին Ծաղկունք և Վարսեր գյուղերի միջնակարգ դպրոցների սովորողները

Ապրիլի 14-ին,  կրթահամալիրում հյուրընկալեցինք Գեղարքունիկի մարզի Ծաղկունք և Վարսեր գյուղերի միջնակարգ դպրոցների սովորողների և դասավանդողների խմբերին։ Քոլեջի ուսանողների հետ միասին մեր գործընկերները աշխատանքներ իրականացրեցին Խաղողի և գինու դպրոցում, կարի արհեստանոցում, տեխնոլոգիայի լաբորատորիայում։ Մարինե Մկրտչյանի և Տիգրան Զոհրաբյանի հետ զատկական երգեր սովորեցին և մի լավ պարեցին։ Սովորողների առաջարկով եղանք կրթահամալիրի մարզադպրոցում, ինժեներատեխնիկական արհեստանոցում և ագարակում։ Օրը եզրափակվեց համատեղ զատկական ծիսական ուրբաթ-համերգով։

Օրվա ֆոտոշարը ներկայացնում է Նելլի Գեղամյանը։

Վարսերի միջնակարգ դպրոցի սովորողների խումբն առանձնացավ ազգային պարի հանդեպ ունեցած մեծ սիրով և իմացությամբ։ Ներկայացնում ենք հատված Վարսերի միջնակարգ դպրոցի սովորողների խմբի, Քոլեջի սովորողների խմբի և «Նռանե» համույթի համատեղ պարերից։

Ֆիլմը՝ Նելի Արղությանի։