Գրադարանավարների վերապատրաստում

3/16/2023, 10:08:14 AM

Գրադարանավարների վերապատրաստում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանում մարտի 28-30-ը կազմակերպվում է  գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթաց: 

Ծրագրում՝ 

  • Մասնագիտական զարգացում, հեղինակային մանկավարժության փորձի ներկայացում 
  • Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ
  • էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Արդի գրադարանավարի պարտականությունները. «Տիգրան Հայրապետյան» գրադարան, ընթերցավարի աշխատաժամանակ
  • «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարան. օգտվելու և սպասարկելու հմտություններ (նոր գործիքների կիրառում. թվայնացում, էլեկտրոնային փաթեթների ստեղծում)
  • Նախագծային աշխատանքը գրադարանում
  • Գրադարանավարի օրացույց
  • Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտությունների փոխանցում
  • Սքանավորում
  • «ABBYY fineReader»
  • «Adobe acrobat DC» խմբագրական ծրագիր

Դասընթացի մանրամասն ծրագիրը՝ այստեղ:

Վերապատրաստման մասնակիցը դասընթացին մասնակցում  է իր անհատական ​​համակարգչով:

Գրանցումը՝ հայտով: