Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում

3/16/2023, 10:05:48 AM

Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում

Մարտի 18-ը  Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է։ Հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծնունդն ամեն տարի ընկերները վերածում են Տիգրանի օրվա՝ միավորելով բոլոր հեռու և մոտ ընկերներին: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան»  գրադարանը և «Լիսիցյան» կենտրոնը կազմակերպում են հիշատակի համերգ-հավաք:

11:00`խնկարկում Տիգրան Հայրապետյանի շիրիմին (մեկնումը կրթահամալիրի Կենտրոնից՝ 10։30)

12։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

12։30՝ Ձոն Տիգրան Հայրապետյանին ( կրթահամալիրի Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Ա. Բաբաջանյան 25)

  • Հասարակագիտական ստուգատես 2023. ծրագիր, օրացույց
  • Տիգրան Հայրապետյանի օրեր. կլոր սեղան, գրքի շնորհանդես
  • «Տիգրան Հայրապետյան» մրցանակ. կարգի, մրցանակների, մրցանակակիրների ներկայացում
  • Ձոն՝ երգ, խոսք, կենաց, «Շնորհալու շնորհալիները» համերգի անոնս

Լուսաբանող՝

  • «Արմենիա» TV հեռուստաընկերություն
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Սուրհանդակ» ռադիո
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Սարալանջ» ռադիո