Հրավիրում է ինժեներատեխնիկական կենտրոնը

2/21/2023, 12:10:21 PM

Հրավիրում է ինժեներատեխնիկական կենտրոնը

Փետրվարի 10-ին՝ 11։00, կրթահամալիրի ինժեներատեխնիկական կենտրոնը ներկայացնում է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը՝

  • կրտսեր, միջին, ավագ դպրոցի սովորողների, քոլեջի ուսանողների կողմից իրականացված նախագծային աշխատանքների արդյունքների ցուցադրություն,
  • կենտրոնի ձեռքբերումներ՝ ուսումնական միջավայր, տեխնիկական միջոցներ,
  • ընթացիկ նախագծեր,
  • նոր նախաձեռնություններ,
  • կենտրոնի զարգացման ուղղություններ։

Անցկացման վայրը՝  կրթահամալիրի ինժեներատեխնիկական ստեղծագործության  կենտրոն, Բաբաջանյան 25։

Պատասխանատուներ ՝ Գնել Հարությունյան, Արման Ենգիբարյան, սովորողներ։

Մասնակիցներ՝ ծնողներ, գործընկերներ, հյուրեր

Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի։